Կարանտինային ծնունդ. ինչպես են պատգամավորները շնորհավորել Մարտին Վարդազարյանին

Նաիրա Զոհրաբյանի հրապարակած տեսանյութում երևում է` ինչպես են պատգամավորներն ու Երևանի ավագանու անդամներից մեկն անակնկալ մատուցում մաեստրո Մարտին Վարդազարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն անակնկալ են մատուցել հայ ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին, որն այսօր դարձավ 82 տարեկան:

Նրանք տոնական տորթով այցելել են մաեստրոյին և շնորհավորել նրան։ Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է Նաիրա Զոհրաբյանը։

«Կարանտինային արտակարգ ծնունդ»,–տեսանյութին կից գրել է նա։

Մարտին Վարդազարյանը մեծ ավանդ ունի հայ երաժշտության մեջ։ Գրել է 5 մյուզիքլ, ավելի քան 140 թատերական պիեսներ և շուրջ 40 ֆիլմերի երաժշտություններ, որոնցից են «Բարև, ես եմ» (1965թ.), «Վերջին նետում» (1966թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Տեղն արևի տակ» (1975թ.), «Նորից եկավ ամառը» (1975թ.), «Ապրեցեք երկար» (1979թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Կարոտ» (1990թ.) և այլն:

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

1990թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ 2007թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 2009-18թթ եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2011 թվականին արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2017թ–ին՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ