Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենա է գլորվել ձորը. վարորդի վիճակը ծանր է

Փրկարարները մեկնել են դեպքի վայր, բայց պարզվել է, որ վարորդին արդեն դուրս են բերել մեքենայից ու տեղափոխել Կապանի բուժկենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել հարակից ձորը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ղազախստանում հայկական համարանիշով մեքենան հարվածել է արգելափակոցին և ոստիկանի մեքենային

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ապրիլի 3-ին, ժամը 20:40-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տավուշի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38–ամյա տրակտորիստը տեղում մահացել է

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Ողբերգական վթար Գետափ-Մարտունի ճանապարհին. զոհը 20–ամյա երիտասարդ է