Զինվորի մահվան գործով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում ինքանսպանության հասցնելու հոդվածով քրեկան գործ է հարուցվել արցախում այսօր մահացած զինծառայողի գործով։

Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՀՀ ՊՆ հայտարարությունը

«2020թ. ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։

Տասնյակ զինվորներ ծառայության են վերադառնում մեկուսացումից և ինքնամեկուսացումից. Տոնոյան

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Sputnik Արմենիան պարզել էր, որ Արցախում մահացած զինվորն Աբովյանից էր, նա մեկ տարվա ծառայող էր։