Երևան–Սոչի չվերթը կարող է չկայանալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անընդհատ կապի մեջ է պատկան մարմինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Երևան-Սոչի չվերթը, որը նախատեսված էր այսօր, կարող է չեղարկվել։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում նշված է, որ թռիչքի հետ կապված հարցերով պետք է դիմել ավիաընկերությանը։

«Պոբեդան» հայտնել է չվերթերի դադարեցման պատճառը. աշխատակիցները կորոնավիրուսով են վարակվել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն էլ հայտնում է, որ Ռոսպոտրեբնադզորը թույլ չի տվել ուղևորներ տեղափոխել։

Դեսպանատունը ՌԴ պատկան մարմինների հետ մշտական կապ է պահում իրավիճակը պարզելու համար։

Ավիաընկերությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ չվերթն ուժի մեջ է, և այս պահին չեղարկման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Երեկ հայտնել էինք, որ Ռուսաստան վերադառնալու ցանկություն ունեցողները կարող են Երևանից Սոչի մեկնել ապրիլի 3-ին նախատեսված վերջին չվերթով:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժշկի 30.03.20-ի որոշման համաձայն` Ռուսաստան վերադարձած բոլոր անձինք ժամանման պահից սկսած` 14 օրով մեկուսացվում են և գտնվում բժշկական հսկողության տակ։