Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել

Այժմ լուծվում է ահաբեկչության, իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձի, զենքի ապօրինի ձեռքբերման մասին հոդվածներով քրեական գործեր հարուցելու հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է կանխել Ստավրոպոլի երկրամասում և Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում։ 4 հոգու ձերբակալել են, մեկ ահաբեկիչ դիմադրություն ցույց տալու ժամանակ չեզոքացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում

ԱԴԾ-ի աշխատակիցները Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) բջիջ, որում ընդգրկված տեղի բնակիչն ու դաղստանցին ծրագրել էին հարձակվել ոստիկանների վրա և ահաբեկչություններ իրականացնել մարդաշատ վայրերում:

Լյանտոր քաղաքում ձերբակալվել են «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) 3 անդամներ: Նրանք ահաբեկչություն էին ծրագրել քաղաքի առեւտրային օբյեկտներից մեկում։

Չարագործներից առգրավել են կիրառման պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթուցիկ սարքերի պատրաստման համար բաղադրիչներ, զենք և զինամթերք:

Ահաբեկչություն Ֆրանսիայում. կրակողը բղավել է «Ալլահ աքբար». տեսանյութ