Փաշինյանը հանձնարարել է գյուղամթերքների արտադրության մշակման ծրագիր պատրաստել

Կառավարությունում քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է գյուղամթերքների արտադրության մշակման ծրագիր մշակել։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Խաչատրյան. «Փաշինյանը հանձնարարել է ստուգել գյուղմթերքի գների բարձրացման պատճառը»

Կառավարությունում այսօր քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետը կարևորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար:

Փաշինյանը նաև անդրադարձել է սոցիալական աջակցության ծրագրերին՝ հորդորելով, որ պատկան գերատեսչություններն աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակությունը:

Դեսպանությունը փորձում է լուծել Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացի 9 ուսանողի խնդիրները. ԱԳՆ

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել էր՝ Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են, արդեն նաև տեսանելի են։ Նրա խոսքով երկրի տնտեսական կորուստները էական են լինելու բոլորի համար։