Մեկ օրում Հայաստանում 10 մարդ է դուրս գրվել բուժկենտրոններից. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարը հայտնում է, որ կրկնակի բացասական թեստերով պացիենտների թիվն ավելացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով։

«Նրանք դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

 

Հիշեցնենք` ապրիլի 2-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 663-ի։ Երեկ մահվան 3 դեպք գրանցվեց։ Մահացածների ընդհանուր թիվը դարձավ 7։  Մահվան առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Եվս երկուսը մահացել էին մարտի 29-ին, մեկը` ապրիլի 1-ին։

Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ