Ղազախստանում հայկական համարանիշով մեքենան հարվածել է արգելափակոցին և ոստիկանի մեքենային

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան կոտրում արգելափակոցը։ ՃՏՊ-ից հետո ծառայողական մեքենայում գտնվող ոստիկանին հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ալմաթայի մարզում հայկական համարանիշով մեքենան սկզբում կոտրել է հատուկ պահակակետի արգելափակոցը, հետո բախվել ոստիկանական մեքենային։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

Վարորդը Ալմաթայի մարզի Կարսայի շրջանի Կոկսայ գյուղի բնակիչ է, որն իր «Toyota Ipsum» մեքենայով միանգամից երեք մեքենա է վնասել՝ ոստիկանական «KIA»–ն, «LADA Priora»–ն ու «Toyota Camry»–ն։

Ղազախստանում հայկական համարանիշով մեքենան հարվածել է արգելափակոցին և ոստիկանի մեքենային

Այդ պահին ոստիկանական ավտոմեքենայում գտնվող իրավապահին հիվանդանոց են տեղափոխել ոտքերի կոտրվածքներով։

Ողբերգական վթար Առինջ-Ջրվեժ ճանապարհին․ «Nissan Teana»-ի վարորդը մահացել է

Բժշկական փորձաքննությունը ցույց կտա` վարորդն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ եղել է, թե ոչ։

Տավուշի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38–ամյա տրակտորիստը տեղում մահացել է