ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը կարոտել է այն ժամանակաշրջանը, երբ կորոնավիրուսը դեռ չէր ներխուժել մարդկանց կյանք։
Նա մի քանի գեղեցկուհիների հետ լուսանկար է հրապարակել Instagram–ում ու գրել. «Կյանքը չղջիկներից առաջ»։
Մարդիկ իսկույն արձագանքել են նրա գրառմանը․ ««Չեմ հավատում, որ կարանտինն առանց աղջիկների ես անցկացնում», «դու կարող է կղզի գնել ու այնտեղ փակվել քո աղջիկների ու զենքերի հետ և այնտեղ չղջիկ ուտել», «գոնե կարանտինի ժամանակ մենա՞կ լինում ես», «այդ նավով էլ հեռացիր աշխարհից, քանի «ծտերդ» չեն վարակվել»»,– գրել են նրանք։
Հիշեցնենք, որ Բիլզերյանն 2018 թվականին այցելել էր Հայաստան, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։ Նա մեկնել էր Արցախ ու Սևանում ճաշել ՀՀ երկրորդ նախագահի որդու` Լևոն Քոչարյանի հետ։ Պոկերի արքան չէր մոռացել նաև իր գեղեցկուհիների մասին, թեև ամբողջ «հարեմին» հետը չէր բերել, այլ եկել էր միայն սևահեր Սայլեն Մեդեյրոսի հետ։