ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 16 հազար 330–ի, մահացածներինը` 53 238–ի։ Բուժվել են 213 132–ը։ Այս տվյալները հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։
Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն (245 373), երկրորդ տեղում է Իտալիան (115 242), հետո Իսպանիան է (112 065), այնուհետև Գերմանիան ( 84 794) ու Չինաստանը (81 620)։
Տասնյակում են նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Թուրքիան։
Խուճապ չկա, բայց կա դեպքերի աճի վտանգ. Փաշինյանը` կորոնավիրուսի մասին
Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. վարակը «դրսից» վերցրածներ էլ կան