«Աչքիս չերթամ». Արամ MP3–ի` տանը մնալու հումորային հորդորը. լուսանկար

Ճանաչված երգիչ և դերասան Արամ MP3-ն յուրահատուկ ձևով է իր Instagram-ի հետևորդներին հորդորում մնալ տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի –Sputnik. Եթե պարետ Տիգրան Ավինյանն ամեն օր հաղորդագրություն է ուղարկում` հորդորելով մնալ տանը, իսկ ոստիկանությունը մեքենաներով շրջում է փողոցներով ու նույն հորդորն անում, ապա ճանաչված երգիչ և դերասան Արամ MP3-ին էլ իր ձևով է նույն կոչին միանում։

Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` իր հետևորդներին խորհուրդ տալով մնալ տանն ու պահպանել արտակարդ գրության ռեժիմը։ Երգիչը, սակայն, իր հորդորն արել է իրեն հատուկ հումորային ոճով։ Նա հրապարակել է «Կտոր մը երկինք» սիրված ֆիլմից հայտնի մի կադր, որտեղ ֆիլմի գլխավոր դերակատարը` Թորիկը, իր հավանած աղջկան առաջարկում է գնալ ու խնձոր բերել։

«Մնա տանը» մարտահրավերը գրավել է սպորտի աշխարհը. հայերից ովքե՞ր են խաղում զուգարանի թղթով

Սակայն քանի որ արտակարգ դրություն է և տնից դուրս գալը չի խրախուսվում, ապա Թորիկի «Երթամ քեզի համար խնձոր բերեմ» արտահայտությունն Արամը փոխել է` դարձնելով «Աչքիս չերթամ»–ով։

«Նույնիսկ Թորիկը չի գնում»,–լուսանկարին կից գրել է երգիչն` ավելացնելով #մնատանը հեշթեգը։

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը

Նշենք, որ արտակարգ դրության ժամանակ տնից դուրս գալուց անպայման պետք է վերցնել ձևաթուղթ, որտեղ նշված կլինի` ուր եք գնում և ինչի համար։