Լև Լեշչենկոն հիվանդանոցում երգել է «Надежда» երգը

Ժողովրդական արտիստը ողջունել է բոլորին և կոչ արել հոգ տանել սեփական առողջության, նաև մտերիմների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. COVID-19 կորոնավիրուսի դեմ բուժում ստացող երգիչ Լև Լեշչենկոն մոսկովյան հիվանդանոցից դիմել է երկրպագուներին ու նրանց համար երգել «Надежда» երգը։ Արտիստը տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում», - տեսանյութին կից գրել է նա։

Լև Լեշչենկոյի մշակութային հիմնադրամը մարտի վերջին երգչին սատարելու համար երաժշտական ֆլեշմոբ էր հայտարարել՝ կոչ անելով երկրպագուներին ու գործընկերներին երգել «Надежда» երգը։

«Շատ շնորհակալ եմ բոլորին այդ ֆլեշմոբի համար։ Երբեք չէի մտածի, որ այդպես կարձագանքեք, «Надежда»-այի հիանալի կատարողներ ունենք։ Այժմ հիվանդասենյակում նստած ուզում եմ բոլորիդ ողջունել ու երգի մի հատված կատարել ձեզ համար», - ասել է երգիչը։

Ժողովրդական արտիստը կոչ է արել հոգ տանել սեփական առողջության և մտերիմների ու բարեկամների առողջության մասին։

Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. ԱՀԿ–ն ճշգրիտ թվեր է հրապարակել

Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։