Ռուսաստանում կարանտինը խախտողներին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում

Եթե վարակված քաղաքացու կողմից կարանտինային միջոցների խախտումն անզգուշությամբ հանգեցնի 2 և ավելի անձանց մահվան, պատիժ կսահմանվի մինչև 5 տարի հարկադիր աշխատանք կամ ազատազրկում մինչև 7 տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հրաման է ստորագրել կարանտինը խախտելու համար մինչև 7 տարվա ազատազրկում սահմանելու մասին: Տեղեկությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

Պուտինը նույն ռեժիմով է աշխատում, իսկ մոսկվացիները պիտի տնից դուրս չգան

Օրենքի համաձայն`  եթե վարակված քաղաքացու կողմից կարանտինային միջոցների խախտումն անզգուշությամբ հանգեցնի 2 և ավելի անձանց մահվան, պատիժ կսահմանվի մինչև 5 տարի հարկադիր աշխատանք կամ ազատազրկում մինչև 7 տարի։

Երեկվա դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 2777–ի, բուժվածներինը 190 էր, իսկ մահացածներինը` 24։

Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին