Պուտինը հանդես կգա ժողովրդին ուղղված նոր ուղերձով. նա արդեն գրում է տեքստը

ՌԴ նախագահը նախորդ անգամ քաղաքացիներին էր դիմել մարտի 25-ին և ընդգծել, որ իրենց գլխավոր նպատակը մարդկանց կյանքն ու առողջությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված նոր ուղերձ է պատրաստում։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Գլխավոր բժիշկը կորոնավիրուսով է վարակվել. նա օրեր առաջ շփվել էր Պուտինի հետ

Նա նշել է, որ նախագահի ուղերձը պատրաստ կլինի օրվա երկրորդ կեսին ՝ ժամը 16:00-ից հետո:

«Մոտավորապես չորսից հետո կարելի է սպասել ուղերձին։ Հիմա նախագահն աշխատում է տեքստի վրա», - ավելացրել է Պեսկովը։

Պուտինը կորոնավիրուսի թեմայով քաղաքացիներին էր դիմել նաև մարտի 25-ին և հայտարարել, որ իրենց գլխավոր նպատակը մարդկանց կյանքն ու առողջությունն է։ Նախագահը մի շարք քայլեր էր առաջարկել կորոնավիւոսի տարածման տեմպը նվազեցնելու, ինչպես նաև քաղաքացիներին ու բիզնեսին աջակցելու համար:

Ռուսաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է անում վերջին չվերթով մեկնել Հայաստանից

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3548-ի, 235–ն ապաքինվել են, 30-ը` մահացել:

Պուտինը նույն ռեժիմով է աշխատում, իսկ մոսկվացիները պիտի տնից դուրս չգան