Փաշինյանն ու Տոնոյանն այցելել են Եռաբլուր. տեսանյութ

Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհված տղաների շիրիմներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Այս մասին վկայող տեսանյութը վարչապետը հրապարակել է Facebook-ի իր էջում՝ կից գրելով.

«Հարգանքի տուրք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին»:

Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ 

Հայկական կողմը 100-ից ավելի զոհ տվեց քառօրյա մարտերի ընթացքում:

Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների