«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

Ապրիլյան քառօրյա պատերազմից 4 տարի է անցել, բայց հերոս զավակ կորցրած տղաների ծնողների համար ամեն բան նույնն է՝ վերքն անբուժելի, հիշողությունը միակ սփոփանքը:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրեցի փոխգնդապետ, քառօրյա պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի հայրը՝  Գևորգ Առաքելյանը,  արդեն 4 տարի ապրիլի 2-ը սկսում է որդու գերեզմանին այցելելով: Ասում է՝  առաջին անգամ, ստեղծված իրավիճակից ելնելով, թոռներին իր հետ չի տարել  որդու գերեզմանին:

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

«Չորս տարի  է անցել, բայց ոչ մի բան չի փոխվել՝  ավելի է վերքը խորացել: Ցավալի է, բայց պատկան մարմինները միայն այս օրերին են հիշում ու գնում ծաղիկ դնում: Այլ բան չի արվում՝  չեն հիշում նրանց ծնողներին ու նրանց զավակներին։ Սկզբում գալիս, հետաքրքրվում էին, հիմա ոչ: Չեն էլ հարցնում` 2 երեխա ուներ, ինչպե՞ս են ապրում հիմա հերոսի զավակները»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Գևորգ Առաքելյանը:

«Ապրիլյան պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը. Փաշինյան

Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը։ Նա զոհվեց հենց ապրիլի 2-ին Մեխակավանի (Ջաբրայիլ) բարձունքում՝ իր 5 զինվորների հետ, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի դեմ մարտերի ժամանակ:  

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

Սահմանից հեռու նա իր կյանքը չէր պատկերացնում: Ու սահմանին և իր զինվորներին ավելի մոտ լինելու համար 10 տարի էր, ինչ ընտանիքի հետ տեղափոխվել  էր Արցախ:  Իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրված երիտասարդը  հակառակորդի սարսափն էր, խիստ հրամանատար։  Հենց դա էր պատճառը, որ նրան «Մառոզ Ալիկ» մականունն էին տվել, «Մառոզը» միշտ իր զինվորների կողքին էր: 

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

Հայրն էր նրան զինվորական ոգով դաստիարակել, բայց չէր պատկերացնում, որ որդու մեջ հայրենքի պաշտպանույթունն այդքան խորը արմատներ կգցի: «Ինքն էր ընտրել այդ ուղին ու մինչև վերջ գնալու էր: Երազում էր գեներալ դառնալ. ինձ միշտ ասում էր. «Գևորգ, ես ե՞րբ եմ գեներալ  դառնալու»: Ասում էի՝ երբ դառնաս 38 տարեկան»: Ցավոք, հերոսի երազանքը չիրականացավ, նա մահացավ, երբ ընդամենը 33 տարեկան էր:

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

Գևորգ Առաքելյանը հերոս որդու կարոտը թոռներից է առնում: «Ալիկիս մանկությունը նրանց մեջ եմ տեսնում: Որդին՝ Հովհաննեսը դեռ փորք է` 6 տարեկան, բայց Ալիկիս նման ակտիվ է, իսկ դուստրը՝ 13 տարեկան Աստղիկը, հոր պես հայրենասեր է: Նրանց էլ իմ որդու պես կդաստիրակեմ: Ես հերոսի հայր  եմ ու չեմ թողնի իմ թոռները գլուխները կախ քայլեն»,–ասում է Առաքելյանը:

Ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանն իր ընկերների հետ  դիրքերում է եղել: Նրանց մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ապա շարունակել է կռվել, մինչև մահացու վիրավորում ստանալը:

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

 Փոխգնդապետի դին թշնամին փոխանակել է իր զինծառայողների դիակների հետ: