ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից հինգի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Ծայրահեղ ծանր 5 հիվանդ ունենք, որոնք բոլորն էլ արհեստական շնչառական սարքի են միացված։ Չորսը տարեց են, ունեն խրոնիկ հիվանդություններ։ Մեկը երիտասարդ է, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում, և վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։
ՀՀ մարզերում էլ են մարզասրահները վերածվելու հոսպիտալների. Թորոսյանը` ՄՀՀ–ի մասին