Կորոնավիրուսը չի վնասել տնտեսությանը. հարկերը գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն տնտեսվարողներին, որոնք ճգնաժամի օրերին չեն կորցրել իրենց հարկային պարտաճանաչությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. 2020թ-ի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում 2019թ-ի նույն ցուցանիշը գերազանցել են 16.5 տոկոսով կամ 49.5 մլրդ դրամով: Կառավարության նիստում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը

Որ տնտեսվարողներին ու ինչպես է աջակցելու կառավարությունը. մեկնաբանում են փոխնախարարները

Նա նաև նշեց, որ 2018-ի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների համեմատ այս տարի 60.5մլրդ դրամով (կամ 25.3 տոկոսով) ավել գումար է մտել բյուջե:

«Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն լուրջ գերակատարումներ ենք ունեցել, ու 2018թ-ի համեմատ 2020թ.-ի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,- ասաց նա:

Վարչապետը, սակայն, նշեց, որ կորոնավիրուսի առաջացրած անորոշության պատճառով այս տեմպերը չեն կարող պահպանվել: Վարչապետը կարևորեց հետագա խնդիրներից խուսափելու համար ճիշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը և շնորհակալություն հայտնեց այն տնտեսվարողներին, որոնք ճգնաժամի օրերին չեն կորցրել իրենց հարկային պարտաճանաչությունը:

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները