Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշներին նոր խումբ է միացել

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների թվով 31 բուժաշխատող միացել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշների խմբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշների խմբին միացել են նորերը։ Facebook սոցիալական ցանցի՝ Երևանի քաղաքապետարանի էջում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ԲԿ–ներից մեկի լուսանկարն է հրապարակվել` կից գրառմամբ, որ մի խումբ բուժաշխատողներ են միացել մյուսներին։

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բակում շտապօգնության մեքենաներ են շարվել. տեսանյութ

«Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցները։ Այսպիսով, թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների թիմին»,–նշված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կորոնավիրուսով վարակված բուժծառայողների թիվն օրեցօր ավելանում է: Թե քանի բուժաշխատող է այս պահին վարակված, նախարարը հստակ թիվ չհայտնեց, բայց չբացառեց, որ այդ թիվը դեռ ավելանալու է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։

Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. վարակը «դրսից» վերցրածներ էլ կան