ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց, որ կորոնավիրուսի վարակի տարածման ընթացքում կարող է լինել այնպիսի կետ, երբ այլևս հնարավոր չլինի գնալ ամեն նոր դեպքի հետևից ու փորձել պարզել դրանց շփման շրջանակները:
«Գալու է մի պահ, երբ առողջապահության նախարարությունը զբաղվելու է միայն միջին ծանրության դեպքերով, իսկ թեթև հիվանդներին պարզապես խորհուրդ է տրվելու մեկուսացվել: Մեր խնդիրն է չհասնել այդ կետին»,- ասաց նա:
Առողջապահության նախարարը նշեց, որ այսօր ձեռնարկվող բոլոր միջոցառումներն ուղղված են նրան, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը չհասնի այդ գագաթնակետին, որին այսօր հասել են աշխարհի շատ երկրներ:
Կորոնավիրուսի դեմ պայքարն առողջապահության նախարարը համեմատեց պատերազմական դրության հետ
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։
Կորոնավիրուսից ու արտակարգ դրությունից տուժած ընտանիքներն աջակցություն կստանան