Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. վարակը «դրսից» վերցրածներ էլ կան

Առողջապահության նախարարը նշեց, որ ապագայում նրանց կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար պետք է պաշտպանել բուժաշխատողներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված բուժծառայողների թիվն օրեցօր ավելանում է: Այս մասին ասօր կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մահացած օպերային երգչուհին դեպքի նախորդ օրը հրաժարվել է գնալ հիվանդանոց. ԱՆ խոսնակ

Կորոնավիրուսով վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է. Թորոսյան

Թորոսյանը նշեց, որ նմանատիպ դեպքերն անխուսափելի են, սակայն հավելեց, որ ոչ բոլոր բուժաշխատողներն են վարակվել աշխատավայրում՝ հիվանդների հետ շփումից:

«Հետաքրքիր ու զավեշտալի դեպքեր կան, երբ իրենց կենցաղային շրջանակներում են վարակվում: Երբ պարզվում է՝ մեկուսացումներ են տեղի ունենում։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է։ Մենք պետք է պաշտպանենք բուժաշխատողներին ապագայում նրանց կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար»,-ասաց նախարարը։

Թե քանի բուժաշխատող է այս պահին վարակված, նախարարը դժվարացավ հստակ թիվ հայտնել, բայց չբացառեց, որ այդ թիվը դեռ ավելանալու է։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։

ՀՀ մարզերում էլ են մարզասրահները վերածվելու հոսպիտալների. Թորոսյանը` ՄՀՀ–ի մասին