ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրել է` Հայաստանը հիշում է 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի և ոճրագործությունների զոհերին։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2016 թվականի ապրիլին Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և ոճրագործությունների զոհերի հիշատակին։ Ռիսկերի նվազեցման միջոցառումներ ու մեխանիզմներ պետք է իրականացվեն», - գրել է նա։
Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ
Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Հայկական կողմն ավելի քան 100-ից զոհ տվեց քառօրյա մարտերի ընթացքում:
«Ապրիլյան պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը. Փաշինյան