ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածներից 2-ն առողջացել են, նրանց թիվը գրեթե ամեն օր կավելանա

Հայաստանում կորոնավիրուսից լիովին բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել արդեն 33 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսից առողջացած հիվանդների թիվն ավելացել է ևս 2 -ով։

«Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Մենք գրեթե ամեն օր կունենանք արդեն առողջացած պացիենտներ, որովհետև տասնչորս օրը սկսում է լրանալ»,– ասաց նա։

Այս պահին առողջացածների ընդհանուր թիվն արդեն 33 է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։

Կորոնավիրուսից ու արտակարգ դրությունից տուժած ընտանիքներն աջակցություն կստանան