ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան այսօր կայանալիք թռիչքը չեղարկվել է, որի մասին ուղևորները, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին: Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մասին լուրերին։
«Դեսպանությունը ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»,–ասել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ասում էին, որ տոմսերը գնած են եղել, սակայն մի մասինը հետ են վերադարձրել ու ասել`թռիչք չկա։ Հիմա նրանք մնացել են առանց սննդի։
ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են․ Վլադիմիր Պուտին
Նշենք, որ մարտի 27-ից կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ միայն ՀՀ քաղաքացիները։