«Ապրիլյան պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը. Փաշինյան

ՀՀ–ն ու Արցախի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդին եկել է համալրելու նոր սերունդը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց 2016թ-ի ապրիլի 1-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի մասին խոսելով:

Փաշինյանն ու Տոնոյանն այցելել են Եռաբլուր. տեսանյութ

ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ պատերազմը տվեց ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ որքանով է անկախության սերունդը պատրաստ պաշտպանելու սեփական հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը:

«Մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ սրանով պատասխանելով թերևս ամենակարևոր հարցին: ՀՀ–ն ու Արցախի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիքերում, ու սա այլևս կասկածի տակ չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ 

Հայկական կողմը 100-ից ավելի զոհ տվեց քառօրյա մարտերի ընթացքում:

Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ