Varks.am-ի որոշ հաճախորդների տվյալները չեն հայտնվի ACRA վարկային պատմության զեկույցում

«Վարկս Էյ Էմ Լուծարվող ՈւՎԿ»–ի լուծարային հանձնաժողովը նոր հայտարարություն է տարածել, որը հաճախորդներից շատերին դուր կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Վարկս Էյ Էմ Լուծարվող ՈւՎԿ»–ի լուծարային հանձնաժողովը հայտնում է, որ ACRA վարկային պատմության զեկույցում չեն արտացոլվի այն հաճախորդների տվյալները, որոնց պարտավորությունները ժամկետանց են դարձել 2020–ի մարտի 15-31-ն ընկած ժամանակահատվածում։

Ի՞նչ է սպասում «Վարկս Էյ ԷՄ»–ից գումար վերցրածներին

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։ Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Վարկս Էյ Էմ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Գործատուն պետք է աշխատած ժամերի դիմաց փոխհատուցի աշխատակցին. նոր նախագիծ է մշակվել