ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել. պարզվել է, որ ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաստատված դեպքից հետո թեստավորվել են նաև նույն բաժնի 4 աշխատակիցները, որնց թեստերի պատասխանները ևս դրական են եղել։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։
Նշվում է, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 28 աշխատակիցներն մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։
ՀՀ մարզերում էլ են մարզասրահները վերածվելու հոսպիտալների. Թորոսյանը` ՄՀՀ–ի մասին
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։