Որ տնտեսվարողներին ու ինչպես է աջակցելու կառավարությունը. մեկնաբանում են փոխնախարարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները ասուլիսում անդրադարձել են ՓՄՁ-ներին ու գյուղացիական տնտեսություններին տրվող աջակցության ծրագրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի– Sputnik. Կորոնավիրուսից ու դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած ՓՄՁ-ները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, սննդի կամ կացության ոլորտներում, կարող են դիմել ու անտոկոս վարկեր ստանալ: Այս մասին, կառավարության ընդունած աջակցման ծրագրի մանրամասները ներկայացնելով, ասօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած  ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Բիզնեսի ճգնաժամն այսօր և 90–ականներին. «հակավիրուսային» ինչ փաթեթ կառաջակի կառավարությունը

«Անտոկոս վարկեր ասելով պետք է հասկանանք, որ վարկերը տրվում են ընդհանուր 36 ամիս ժամկետով, որից առաջին 24 ամիսը՝ 2 տարին՝ անտոկոս, երրորդ տարին՝ 12 տոկոսով»,- ասաց փոխնախարարը:

Մարգարյանի խոսքով` առաջին 6 ամսում վարկառուն ոչ միայն տոկոսներ, այլև ընդհանրապես ոչ մի վճարում չի կատարում, մայր գումարի մարումը սկսում է 7-րդ ամսից և հվասարաչափ բաժանվում է մնացած 2.5 տարվա ամիսների վրա:

Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը

Վաղաժամ մարումների դեպքում գործարարներից տույժ-տուգանքներ չեն գանձվի: Սակայն արտոնյալ վարկերից օգտվել ցանկացողների համար կառավարությունը մեկ կարևոր նախապայման է սահմանել. ընկերությունը պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և տարեկան նվազագույնը 24 մլն դրամի շրջանառություն:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ ներկայացրեց գյուղացիական տնտեսությունների համար կառավարության առաջարկած աջակցության ծրագրերը:

Ապրիլի 1-ից կառավարությունն աջակցություն կտրամադրի սոցիալապես անապահով խավերին ու բիզնեսին

«Վարկավորման ծրագրերի համար քաղաքացին պետք է դիմի ֆինանսական կառույցին: Ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարություն, ու նախարարությունն այդ անձանց համար կազմակերպում է դասընթացներ: Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով պայամանվորված այդ դասընթացներն այս պահին կազմակերպվում են առցանց: Դասընթացի ավարտին տրված հավաստագրով քաղաքացին դարձյալ դիմում է ֆինանսական կառույցին ու ստանում անհրաժեշտ վարկավորումը» ,- ասաց փոխնախարարը:

Ճգնաժա՞մ, թե՞ նոր հնարավորություններ

Ի տարբերություն գյուղացիական անհատ տնտեսությունների, գյուղացիական կոպերատիվները պետք է անցնեն հավաստագրման երկաստիճան համակարգ և ստանան երկու հավաստագիր: Դրանից հետո միայն կկարողանան դիմել բանկ ու ստանալ արտոնյալ վարկ: Ի դեպ, Արման Խոջոյանը հայտնեց նաև, որ Հայաստանում գործող սահմանափակումների պատճառով բանկերն առայժմ իրենց կարողությունների ամբողջ չափով չեն աշխատում, բայց որոշ բանկերից նախարարությանը վստահեցրել են, որ առցանց դիմումներ տնտեսվարողներից ընդունում են: