Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի արտահանման ձևակերպումը

Դեպի Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումը պարզեցնելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել էր անցած տարվա հոկտեմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի արձանագրությունը, որը ստորագրել են ՌԴ–ն ու Հայաստանը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ համապատասխան օրենքը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում։

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

2019 թվականի հոկտեմբերին Մոսկվայում ստորագրված արձանագրությունը պարզեցնում է դեպի Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումը։ Այդ նպատակով չեղարկվում է Ռուսաստանից Հայաստան արտահանման ժամանակ 95-ից ցածր օկտանային թվով ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի, մազութի և նավթային հեղուկ պարաֆինի ժամանակավոր մաքսային հայտարարագրումը:

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

Պետդուման դաշնային օրենքն ընդունել է մարտի 19-ին, Դաշնային խորհուրդն այն հավանության է արժանացրել մարտի 25-ին։

Գլխավոր բժիշկը կորոնավիրուսով է վարակվել. նա օրեր առաջ շփվել էր Պուտինի հետ