Պոլսի հայոց պատրիարքը գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և մի խումբ հայ հոգևորականներ իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավին։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը։

«Պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ, միանալով այդ արշավին, 100000 թուրքական լիրա (752.000 դրամ) են նվիրաբերել։ Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին»,–գրված է կայքում։

Էրդողանը դրամահավաք սկսելու մասին հայտարարել էր հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո:

ԱՍԱԼԱ-ի մարտիկների փաստաբանից մինչև քաղաքապետ, պատգամավոր ու նախարար. մի հայի պատմություն

Ըստ նրա՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»