Կորոնավիրուսով վարակված վրացի վարորդին հնարավոր է` տեղափոխեն Թբիլիսի. մանրամասներ

Հայաստանում գտնվող բեռնատարի՝ կորոնավիրուսով վարակված վրացի վարորդի վիճակը գնահատվում  է բավարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik․ Բեռնատարի վորորդը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, կարող է Վրաստան տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաթում քաղաքի բնակիչը, որն աշխատում է իբրև բեռնափոխադրող, բեռնատարով Փոթիից Հայաստան է եկել, վարակված է կորոնավիրուսով։ Նա բուժվում է Հայաստանի հիվանդանոցներից մեկում։

«Վարորդի մոտ կորոնավիուսային վարակը ախտորոշել են սահմանին։ Թե՛ վարորդին, թե՛ մեքենան անմիջապես մեկուսացրել են։ Վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն»,-ասաց Գևորգյանը։

Ընդ որում՝ չի նշվում, թե կոնկրետ որ հիվանդանոցում է նա գտնվում։ Գևորգյանը նշեց, որ վարորդը ազգությամբ վրացի է և Վրաստանի քաղաքացի։ Այս պահին քննարկվում է նրան Վրաստան տեղափոխելու հարցը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է

Ապրիլի 1-ի տվյալներով` Հայաստանում վարակվածների թիվը կազմում է 571 մարդ, իսկ Վրաստանում՝ 115։

Նշենք, որ Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով գործում է արտակարգ դրություն։ Երկրների միջև ուղևորափոխադրումներն արգելված են, սակայն արգելքը բեռնափոխադրումներին չի վերաբերում։