Չինաստանի գլխավոր համաճարակաբանն ասել է՝ երբ սպասել COVID-19–ի համավարակի անկման

Մասնագետը վստահություն է  հայտնել, որ բոլոր երկրների կողմից խիստ միջոցների կիրառման դեպքում միայն հնարավոր կլինի հաղթել կորոնավիրուսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի –Sputnik.  COVID-19–ի համավարակը կսկսի նվազել ապրիլի վերջին: Տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՉԺՀ առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը։

Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է

ՌԻԱ Նովոստին գրում է, որ Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն դեռ կիրակի էր հայտարարել այն մասին,  որ երկրում կորոնավիրուսի համաճարակի տարածումը ընդհանուր առմամբ հաջողվել է կանգնեցնել։

«Համոզված եմ, որ համաճարակաբանական իրավիճակն աշխարհում հնարավոր կլինի վերահսկողության տակ առնել միայն շնորհիվ յուրաքանչյուր երկրի կողմից կիրառվող խիստ միջոցների։ Մեր սպասումներով՝ համաճարակը կսկսի նվազել մոտավորապես ապրիլի վերջին»,–հայտարարել է համաճարակաբանը։

Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կարանտինը և դրա խախտման համար սահմանված պատժաչափերը Հայաստանում և շրջակա երկրներում