Ինչու COVID-19-ից բուժվածների վիճակագրական տվյալներ չեն հրապարակում. ԱՀԿ մեկնաբանությունը

Կորոնավիրուսը նոր հիվանդություն է, ուստի անհրաժեշտ է ավելի շատ համաճարակաբանական տվյալներ ձեռք բերել այն մասին, թե ինչպես է ձևավորվում տվյալ վիրուսի դեմ իմունիտետը։
Sputnik

ԵՐԵՎԱն, 1 ապրիլի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այլևս վիճակագրական տվյալներ չի հրապարակում աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակից ապաքինվածների մասին, որովհետև ոչ բոլոր երկրներն են տեղեկություն տրամադրում։ Լուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 571

«Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս առողջացման դեպքերին, մենք տարբեր աղբյուրներից ստացած միասնական տվյալներ չունենք, թե COVID-19-ից առողջացման քանի պաշտոնապես հաստատված դեպք կա, քանի որ ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հայտնում մեզ այդ տվյալները։ Շատ երկրներում մարդիկ դեռ բուժվելու հնարավորություն չեն ունեցել, այնպես որ հնարավոր է՝ իրավիճակի զարգացմանը զուգահեռ մենք նոր տվյալներ ունենանք»,-ասել է նա։

Յազարևիչը հիշեցրել է, որ COVID-19-ը նոր հիվանդություն է, ուստի անհրաժեշտ է ավելի շատ համաճարակաբանական տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես է ձևավորվում այդ վիրուսի հանդեպ իմունիտետը և ինչպես կարելի է համոզված լինել, որ պացիենտը լիովին առողջ է։

Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է

ԱՀԿ-ի խոհուրդների համաձայն՝ պացիենտը կարող է հիվանդանոցից դուրս գրվել, եթե հետևողականորեն, 24 ժամ տարբերությամբ արված երկու թեստերն էլ բացասական են եղել։

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում