Գերբեռնված ավտոբուսը, որի լուսանկարը տարածվել էր համացանցում, ճանապարհին կանգնեցվել է

Պարետատան հաստատակամությունը ցույց է տալիս նաև այն, որ առաջին անգամ 39 տարիների ընթացքում դադարեցվել է մետրոյի շահագործումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. ️Առավոտյան համացանցում լայնորեն տարածվում էր գերբեռնված ավտոբուսի լուսանկար։ Ըստ մեկնաբանությունների՝ լուսանկարն արվել էր այսօր, ժամը 8-ի սահմաններում Երևանի ծայրամասերից մեկում։

Գերբեռնված ավտոբուսը, որի լուսանկարը տարածվել էր համացանցում, ճանապարհին կանգնեցվել է

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook սոցցանցի պաշտոնական էջում արձագանքել է լուսանկարին և մեկնաբանություններին։

«Նշված լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բժիշկները կանգնած են գործընկերների կողքին. «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները մենակ չեն

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի երեկվա որոշմամբ՝ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։ 39 տարիների ընթացքում առաջին անգամ չի աշխատում նաև Երևանի մետրոպոլիտենը։ Թույլատրվում է միայն տաքսիների գործունեությունը։