Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին

Հայաստանում ոչ բոլորն ունեն հեռավար դասերին մասնակցելու հնարավորություն: Խնդիրը հատկապես լուրջ է գյուղական համայնքներում: Անապահով ընտանիքների երեխաները, որոնք համակարգիչներ չունեն, ստիպված են հետ մնալ դասընթացից: Այստեղ նրանց օգնության են հասնում կազմակերպությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ է տրամադրել Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հեռավար ուսուման համար։ Ապրիլի 1-ին ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները համակարգիչները հանձնեցին Շիրակի մարզպետարան, որտեղից էլ դրանք կբաժանվեն մարզի դպրոցներին:

Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին

Համակարգիչները  կտրամադրվեն 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնք տանը չունեն համակարգիչներ, բայց ապահովված են ինտերնետ կապով։

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը

«Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան, խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերաների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։ Շատ ուրախալի էր, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը արձագանքեց և նման նախաձեռնությամբ հանդես եկավ, որի համար շնորհակալ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին

Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 146 դպրոցներում սովորում է 32 հազար աշակերտ, նրանց 90 տոկոսն այս պահի դրությամբ անցել է հառավար ուսուցման։ Կարապետյանի խոսքով՝ մարզպետարանն իրականացրել է կարիքների գնահատում ու համակարգիչները տրամադրում է դպրոցներին՝ այդ գնահատման արդյունքները հաշվի առնելով:

Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին

«Հեռավար ուսուցմանն անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ անապահով ընտանիքներում ուսուցումը հասանելի դարձնելու համար, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը»,- նշեց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Հեռավար կրթության համար մարզերում առնվազն 21 000 սարքի կարիք կա

Հավելենք, որ համակարգիչները չեն տրամադրվում ընտանիքներներին մշտական օգտագործման․ արտակարգ դրության ավարտից հետո դրանք կհանձնվեն դպրոցներին՝ եղած տեխնիկական բացը լրացնելու համար:

Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին