Այս տարի գարունը Երևանում առանձնահատուկ է։ Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ու կարանտինի պատճառով փողոցները դատարկվել են։
Քաղաքացիների տեղաշարժի, ձեռնարկությունների ու տրանսպորտի աշխատանքի սահմանափակումների խստացումն իր տխուր հետքն է թողել քաղաքի վրա։
«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ
Հազվադեպ հանդիպող դիմակներով անցորդները, էլ ավելի հազվադեպ հանդիպող մեքենաները համադրվում են բնության զարթոնքի, ծաղկած ծառերի գույների տեղատարափի ու թռչունների ուրախ ծլվլոցի հետ։ Բնությունը ծաղկում ու բուրում է, այն լի է սիրով ու երջանկությամբ։
Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է Երևանի թերևս ամենատարօրինակ գարունը։ Հուսանք՝ համաճարակը շուտով կհեռանա ու երևանյան փողոցներում գարունը կվայելեն նաև սիրահար զույգերը, իսկ բակերում նորից կհնչի երեխաների ուրախ ձայնը։