ՌԱԴԻՈ

Սարգսյան. «ԵԱՏՄ–ում պետք է պլանավորեն գյուղատնտեսական ապրանքների արտադրության գործընթացը

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պայմաններում արհավիրքի դեմ ինչպես պետք է պայքարեն ԵԱՏՄ երկրները։
Sputnik
Սարգսյան. «ԵԱՏՄ–ում պետք է պլանավորեն գյուղատնտեսական ապրանքների արտադրության գործընթացը

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` վաղուց եկել է ժամանակը, որ բոլոր երկրները հասկանան՝ իսկապես երկրգունդն այնքան փոքր է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված խնդիրը բոլորին է վերաբերում։ Ըստ նրա` զարմանալին այն է, որ նույնիսկ պատերազմները չվախեցրին երկրներին, այլ նման պանդեմիան։

Փաշինյանն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել․ ԵԱՏՄ ղեկավարները կհանդիպե՞ն

«Այժմ լինելու են նոր պայմաններ ու հարաբերություններ։ Մի կողմից բոլորը պետք է խորհրդակցեն և գտնեն միասնական գործողությունների ծրագիր, բայց մյուս կողմից էլ բոլորն այժմ մեկուսացված են։ Խաղի կանոնները պետք է փոխվեն և հստակ լինի, որ ԵԱՏՄ–ում մշակված ընդհանուր օրենքները ներկայումս պետք է վերանայվեն։ Այսինքն` բոլորը պետք է հրաժարվեն սեփական շահից և առաջնորդվեն բոլորի հետաքրքրություններով։ Ընդհանուր շահը պետք է արդարացի լինի բոլորի համար։ Ընդ որում՝ չի կարելի վարել սեպարատ բանակցություններ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանն առանձնացնում է ևս երկու հանգամանք։ Ըստ նրա` տնտեսական համագործակցության առումով արդեն կարևոր չէ, թե ով ինչ պայմաններ ունի ներսում։ Անհրաժեշտ է ունենալ զարգացման ծրագիր ընդհանուր տարածքի համար, և այդ պարագայում կոոպերացիայի գաղափարը կրկին շատ արագ կվերադառնա։ Կարևոր են հատկապես գիտական կառույցների սերտ կապերը ԵԱՏՄ տարածքում, որոնցից կախված է լինելու զարգացման դինամիկան։

Մարջանյան. «ՌԴ–ից մատակարարվող գազի գնի նվազման համար կան իրական հիմքեր»

Մյուս խնդիրն առնչվում է գյուղատնտեսությանը։ Այստեղ նույնպես թելադրվում է այն հրամայականը, որ ԵԱՏՄ շրջանակում պլանավորվի բոլոր գյուղատնտեսական ապրանքների արտադրության հետ կապված գործընթացները։  Ընդ որում՝ այս ոլորտն, ըստ Սարգսյանի, անպայման պետք է ունենա իր դոտացիան։

ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից

ՀԴԿ նախագահի համոզմամբ` ինտեգրացիոն գործընթացները պետք է շատ ավելի արագանան և այդ առումով անհրաժեշտ է ձևավորել վստահության մթնոլորտ։ Պետք է նաև համագործակցության շրջանակներն ընդլայնվեն ու ընդգրկեն ամբողջ եվրասիական տարածքը` ներառելով Եվրոպական Միությանն ու Չինաստանին, Ասիայի խոշոր երկրներին։ Ընդ որում` չպետք է առաջանա աշխարհաքաղաքական տարբեր դաշինքների խնդիր, որովհետև նման արհավիրքների դեմ պայքարի արդյունավետությունը ենթադրում է ուժերի համատեղում։