ՀԱԷԿ-ի աշխատակիցների մի մասն աշխատում է տնից. այստեղ կանխում են վարակի հնարավոր տարածումը

Ատոմակայանն իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ: Որոշ աշխատակիցներ անցել են հեռավար աշխատանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի տարածմամբ ու Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ևս ձեռնարկում է հնարավոր միջոցները՝ ԱԷԿ-ի անխափան աշխատանքն ու աշխատակիցների առողջությունը պահպանելու ուղղությամբ:

Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում

Ինչպես հայտնում է ՀԱԷԿ-ի ղեկավարությունը, ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները:

«Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար», - հայտնում է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը:

Ատոմակայանը հրաժարվում է վճարել 10 մլն դրամ տուգանքը. ով ում գծին է կպել՝ դեռ հարց է

Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծել էր, որ «Ռոսատոմ» ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նվազեցնի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա, իսկ պատվիրատուների առջև ստանձնած պայմանագրային  պարտավորությունները կատարվեն ամբողջ ծավալով և ժամկետներում:

 Հիշեցնենք,  ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: