Երևանում շրջող տարօրինակ տղամարդուն մեկ այլ փողոցում են նկատել․ տեսանյութ

Համացանցի օգտատերերին շատ էր դուրս եկել շամանի մասին առաջին տեսանյութը։ Մարդիկ կատակում էին, որ նա վանում է կորոնավիրուսի ոգին։ Sputnik Արմենիայի թղթակիցը հիմա էլ նրան «գտել» է Երվանդ Քոչարի փողոցում։
Sputnik

Երևանյան «շամանը», որին ավելի վաղ նկատել էինք քաղաքի կենտրոնում, շարունակում էր «քշել ոգիներին» մայրաքաղաքի փողոցներից։ Նա ընդլայնել է իր ծեսերի աշխարհագրությունը և կրկին հայտնվել Sputnik Արմենիայի թղթակցի տեսադաշտում։

Տղամարդը քայլում էր դատարկ փողոցով ու նվագում։ Զուգահեռ ինչ-որ անհասկանալի երգ էր երգում։

Հետաքրքիր է՝ հաջորդ անգամ մեր «շամանը» որտեղ է իր ծեսն անցկացնելու։ Հուսով ենք՝ մեր թղթակիցը նորից կհանդիպի նրան։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 532-ի։ Երկրում տեղաշարժման սահմանափակումներ են գործում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակումների խստացման ռեժիմը ստիպված են երկարացնել ևս 10 օրով: