ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Պաշտոնական լուրերի համաձայն` Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ կորոնավիրուսը լայն տարածում է ստացել, կորոնավիրուսով վարակված միայն մեկ ՀՀ քաղաքացի կա, որը գտնվում է Իտալիայում: Տեղեկությունը հայտնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
«Պաշտոնական տվյալներով` մինչ այս Իտալիայում գտնվող մեկ հայ է վարակվել կորոնավիրուսով։ Նա արդեն բուժվել է և հիմա քայլեր են արվում նրա` ՀՀ վերադառնալու ուղղությամբ»,–ասաց փոխնախարարը։
Ադոնցի խոսքով` օդային հաղորդակցության հետ կապված այսօրվա դրությամբ մեծ խնդիրներ կան։ Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների` Հայաստան վերադառնալու հետ կապված հիմնականում երեք խնդիր կա` տվյալ երկրում կարանտինային ռեժիմը, տեղափոխման հետ կապված առողջապահական ռիսկերը և օդային հաղորդակցության սահմանափակումները։
«Եթե նախկինում մենք կարողանում էինք մեր քաղաքացիներին «Աերոֆլոտով» ՀՀ տեղափոխել, ապա հիմա ավելի բարդ վիճակի առաջ ենք կանգնել»,– նշեց Ադոնցը։
«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին
Հ քաղաքացիների` հայրենիք վերադարձը չի հաջողվում, ապա Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն անում են հնարավորը` ապահովելով հայերի կեցությունը, սնունդը, ինչպես նաև մի փոքր ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։
Ադոնցը վստահեցրեց, որ 46 երկրների մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներին անուն առ անուն գիտեն և մշտապես կապի մեջ են նրանց հետ։
Փոխնախարարը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի բեռնափոխադրումները բնական հունով շարունակվեն։
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է արդեն 101,739 մարդ, մահացել` 11,591–ը։ Իսպանիայում վարակվածների թիվը 87,956 է, մահացածներինը` 7,716 մարդ, իսկ Չինաստանում 81,518 վարակված կա և 3305 մահվան դեպք։
Հայաստանում երեկվա վիճակագրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 482–ն է. այսօրվա տվյալները դեռևս չեն հրապարակվել։
Մարտի 30–ի ժամը 10։00–ի տվյալներով` բուժվել է 30 մարդ, փաստացի բուժվողները 449–ն են, բացասական է եղել 2216 թեստի արդյունքները։ Մահացել է 3 մարդ։