«Ռոսպոտրեբնադզորը» կորոնավիրուսի ախտորոշման բարձր ճշգրտության թեստ է ստեղծել

Ախտորոշման համակարգն արդեն անցել է կլինիկական փորձարկումների փուլը և գրանցվել Ռուսաստանում օգտագործման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ԳՀԻ գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման բարձր ճշգրտության նոր թեստ են ստեղծել, որը կեղծ դրական ռեակցիա չի տալիս: Տեղեկությունը հաղորդում է գերատեսչության կայքը։

Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Թրամփ

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

«Ախտորոշման համակարգն հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները և մարտի 25-ին գրանցվել ՌԴ–ում օգտագործման համար (գրանցման վկայագիր № РЗН 2014/1987)», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նոր թեստը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին և թույլ է տալիս մի հետազոտությամբ բացահայտել  ոչ միայն SARS-CoV-2–ը, այլև տարբերակել այն նմանատիպ վիրուսներից, ինչպես նաև MERS-Cov–ից (մերձարևելյան շնչառական համախտանիշ)։

Ի՞նչ է սպասում Ռուսաստանում հայերին կարանտինի ժամանակ. դեսպանը կարևոր հարցերի է պատասխանել

Ավելի վաղ Նովոսիբիրսկում էին կորոնավիրուսի ախտորոշման նոր թեստային համակարգ գրանցել, որը շատ բարձր զգայունություն ունի։ Մինչ այդ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ ուրբաթ պետք է գրանցեին COVID-19–ի ախտորոշման նոր թեստային համակարգ, որը պատասխան կտա 2,5 ժամում և էապես կթեթևացնի ընթացակարգը, ինչպես նաև թույլ կտա պարզել մարդկանց (նախևառաջ` բժիշկների), որոնք արդեն իմունիտետ ունեն կորոնավիրուսի նկատմամբ։

Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել