Կարանտինը խոչընդոտ չէ․ հնարամիտ ծնողները երեխայի համար իսկական Fort Boyard են կազմակերպել

Համացանցում անընդհատ նոր տեսանյութեր են հայտնվում այն մասին, թե մարդիկ ինչ հնարամիտ միջոցներ են կիրառում իրենց և երեխաների պարապ ժամանակը հետաքրքիր դարձնելու համար։
Sputnik

Ի՞նչ պետք է անի ծնողը, երբ երեխան հիմա ո՛չ մանկապարտեզ է գնում, ո՛չ էլ դայակն է գալիս օգնության։ Ճիշտ է, պետք է զբաղեցնի։ Եվ ցանկալի է այնպես, որ հետո փոքրիկը հոգնի ու շուտ քնի։ Այս տեսանյութի հերոսի ծնողները հարցը լուծելու հետաքրքիր տարբերակ են գտել։

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը

Ինքնամեկուսացած ծնողներն իրենց տունն իսկական Fort Boyard-ի են վերածել։ Իսկ փոքրիկ տղան ճարպկորեն անցել է բոլոր փորձությունների միջով։

Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը

Տեսագրությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Օմահայում բնակվող Քեյլի Մանչաբը (Kylie Macnab)։

Նվիրվում է աշխարհի բոլոր հայ երեխաներին. իրանցի երեխաները «Կաքավիկն» են երգում. տեսանյութ

Կինը գրել է․ «Կարանտինի հինգերորդ օրը»։ Տեսանյութը տարածվել է համացանցում ու դուր եկել շատերին։ Մոտ մեկ միլիոն օգտատեր տարածել է այն։

Ոմանք հրապարակման տակ նշել են իրենց ծանոթներին ու ընկերներին՝ առաջարկելով նույն հնարքը կիրառել իրենց երեխաների համար։

Կորոնվիրուսի լավ կողմերը, կամ հետո կսկսենք ապրել այս չարիքի առաջադրած կանոններով