ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվող ժամկետանց սննդամթերքը ոչնչացված է: Գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ քաղաքացին ահազանգել է ՍԱՏՄ-ի թեժ գծին։
«Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»: Նույն տնտեսավարողին պատկանող դեղատանը հայտնաբերվել է նաև «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Երևանի խոշոր սուպերմարկետներն ախտահանվում են. լուսանկարներ
Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել: