Եթե սահմանափակումներ չլինեին, Երևանում այսօր վարակվածների թիվը կհասներ 8200-ի. Ավինյան

Առաջիկա 10 օրվա ընթացքում սահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանն են միանալու այլ կառույցների աշխատակիցներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի –Sputnik. Եթե կառավարությունը սահմանափակումներ չիրականացներ, Հայաստանի բնակչության 80 տոկոսն արդեն վարակված կլիներ: Միայն Երևանում վաակվածների թիվն այսօր կհասներ 8200-ի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝  ներկայացնելով անձանց տեղաշարժին վերաբերող որոշման ժամկետը ևս 10 օրով երկարացնելու մասին որոշումը:

Կորոնավիրուսով վարակվածներից 30–ի վիճակը ծանր է. Փաշինյան

«Եվ 10 օրով երկարաձգելը մեզ թույլ է տալու շարունակել մեկուսացումները, ՀԿՎԿ-ի հետ հայտնաբերել ու ինքնամեկուսացնել վարակակիրների հետ շփում ունեցած անձանց»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նաև հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում սահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանը միացվելու են այլ ուժային կառույցներից լրացուցիչ ուժեր՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ազգային ժողովը տապալեց հեռախոսային շփումները վերահսկելու նախագծի ընդունումը

Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանն ասաց, որ ևս 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը մեկ օրվա ընթացքում ավելացավ 50-ով` դառնալով 532։