ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությունը տապալեց մեծ աղմուկ բարձրացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու հարցը:
Այսօր արտահերթ նիստում երկարատև քննարկումներից, միմյանց հասցեին կոշտ քննադատություններով համեմված ելույթներից հետո Ազգային ժողովը 65 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ ձայներով տապալեց կառավարության առաջարկած՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օրենսդրական առաջարկը:
Հիշեցնենք՝ կառավարության առաջարկած նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար:
Կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու հարցն անորոշ ժամանակով հետաձգվում է
Այն է՝ տվյալ հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, խոսակցության սկբի և ավարտի մասին տեղեկություններ, իսկ զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ նաև այդ հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ:
Նախագծում նշվում է, որ արգելվում խոսակցության բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, հեռախոսային խոսակցությունն ու դրա ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:
Ընդ որում՝ օգտատերերից հավաքագրված անձնական տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:
Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը»