Աշխարհի 46 երկրում 600 ՀՀ քաղաքացի կա. ոչ բոլորն են ուզում այժմ հայրենիք վերադառնալ

«Ֆլեքս» ծրագրի շրջանակներում ԱՄՆ 36 նահանգներում 36 ՀՀ քաղաքացի կա. այժմ ռիսկային է այդ երեխաներին Հայաստան տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Աշխարհի 46 երկրներում 600 ՀՀ քաղաքացի կա, որոնք ամենօրյա կապի մեջ են տեղում առկա ՀՀ դեսպանատների հետ: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հաղորդեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Այդ 600 ՀՀ քաղաքացիներից բոլորը չէ, որ ցանկություն ունեն հիմա հայրենիք վերադառնալու»,–ասաց փոխնախարարը։

«Ռոսպոտրեբնադզորը» կորոնավիրուսի ախտորոշման բարձր ճշգրտության թեստ է ստեղծել

Նրա խոսքով` այժմ «Ֆլեքս» ծրագրի շրջանակներում ԱՄՆ 36 նահանգներում 36 ՀՀ քաղաքացի կա։ Ադոնցը նշեց` հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության ԱՄՆ–ի դինամիկան` ռիսկային է բոլոր 36 երեխաներին հավաքել մեկ տեղում` Հայաստան տեղափոխելու համար։ «Ֆլեքս» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երեխա պետք է ապրի մեկ ընտանիքում, որտեղ էլ շարունակում են այժմ ապրել։

Բացի այդ, Իրաքում 80 ՀՀ քաղաքացի կա, որոնք աշխատում են եվրոպական մի ընկերությունում։ Իսկ, ահա, Թուրքիայում 56 ՀՀ քաղաքացի կա։ Ադոնցը վստահեցնում է` իրենք մշտապես կապի մեջ են տարբեր երկրներում ապրող հայերի հետ։

Անդրադառնալով ՌԴ–ում սովորող ուսանողների մտահոգություններին, թե կարո՞ղ է դասերի կասեցմանը զուգահեռ զրկվեն կեցության վայրից` ԱԳՆ փոխնախարարն ասաց, որ  ՌԴ կառավարությունն արդեն իսկ հայտնել է` հայ ուսանողները կարող են շարունակել ապրել  հանրակացարաններում։

Այնպես արեք, որ 20 հոգուց ավելի չհավաքվեն. հեռախոսային լսումները վերջի՞ն հնարավորություն

Իսկ ինչ վերաբերում է տարբեր երկրիների կողմից կորոնավիրուսի հաղթահարման համար Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, ապա ԱՄՆ–ն 1.1 մլն դրամ է տրամադրել Հայաստանին, իսկ  Եվրոմիությունը` 140 մլն եվրո` 6 Արևելյան գործընկերների համար։ Սակայն դեռ պարզ չէ` ինչպես է բաշխվելու այդ գումարը։

Հիշեցնենք, որ Ադոնցն այսօր հայտնել էր նաև, որ պաշտոնական լուրերի համաձայն` Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ կորոնավիրուսը լայն տարածում է ստացել, կորոնավիրուսով վարակված միայն մեկ ՀՀ քաղաքացի կա, որը գտնվում է Իտալիայում։ Այդ քաղաքացին արդեն իսկ բուժվել է և այժմ նրան Հայաստան տեղափոխելու հարցերն են փորձում լուծել։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 532-ն է։