Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաները և նրանց ուսուցիչները կտեղափոխվեն Հայաստան

Հատուկ չվերթ է կազմակերպվել, որի միջոցով էլ Հայաստան կտեղափոխվեն Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներն ու ուսուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներն ու նրանց ուսուցիչները Հայաստան կտեղափոխվեն. Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ նրանց տեղափոխումն իրականացնելու»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, որտեղ ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 786 հազարը

Հիշեցնենք, որ Հնդկաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի վարակվածների թիվը 1251–ի է հասնում. 32 մահվան դեպք է գրանցվել։

Հայաստանում երեկվա վիճակագրությամբ` կորոնավիրուսով վարակվածների թիվը 482–ն է. այսօրվա տվյալները դեռևս չեն հրապարակվել։