Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր կարտադրի. կառավարությունը խոստանում է աջակցել

Կառավարության հաշվարկով Հայաստանում առաջիկայում հնարավոր կլինի շուրջ 100 000 տեղական թեստեր արտադրել, եթե ժամանակին հաջողվի ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ապրիլի 6-ին Երևանից ՌԴ մեկնող ինքնաթիռն անհրաժեշտ բժշկական պարագաներ ու սարքավորումներ կներկրի Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Առաջիկայում Հայաստանը ձեռք կբերի 100 շնչառական ապարատ, 60 000 թեստ. Թորոսյան

«Մեզ անհրաժեշտ այլ պարագաների թվում նաև 60 000 հատ թեստ է ներկրվելու»,- ասաց Ավինյանը:

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում գիտական մակարդակով քննարկվում է կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության հարցը: Կառավարությունը խոստացել է դրանով զբաղվող գիտական ինստիտուտին աջակցել ինչպես հումքի տրամադրմամբ, այնպես էլ մարդկային ռեսուրսներով:

«Ինչպես նաև հենց հիմա, հենց այս փուլում փորձում ենք հասկանալ, թե որքան հատուկ սարքավորումներ պետք է ներմուծենք, որոնք որ թեստերն ավտոմատացված ռեժիմով կիրականացնեն»,- ասաց Ավինյանը:

Կորոնավիրուսով վարակվածներից 30–ի վիճակը ծանր է. Փաշինյան

Պարետը հայտնեց, որ ներկա հաշվարկներով Հայաստանում նախատեսվում է շուրջ 100 000 տեղական թեստեր արտադրել, եթե կառավարությանը հաջողվի ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները: