ԵՐԵՎԱՆ, 31 մարտի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 31-ի առավոտվա դրությամբ կազմում է 786,459։ Համաշխարհային վիճակագրության Worldometers կայքի տեղեկություններով՝ վարակից արդեն 37,831 մարդ է մահացել։
Նշվում է, որ COVID-19–ից բուժվել է 165,660 մարդ։
Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ–ն` 164,266 մարդ։ Այդ երկրում վտանգավոր վարակից մահացածների թիվը կազմում է 3,170։
Երկրորդ տեղում Իտալիան է։ Այնտեղ կորոնավիրուսով վարակվել է արդեն 101,739 մարդ, մահացել` 11,591–ը։
Եռյակը փակում է Իսպանիան. վարակվածների թիվը 87,956 է, մահացածներինը` 7,716 մարդ։
«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին
Մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։