ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր ժամը 08:00-ից Արցախում մեկնարկել է համապետական ընտրությունների գործընթացը:
Արցախի 228 համայնքներում գործող ընտրատեղամասերը բացել են դռներն առաջին ընտրողների առաջ:
Ընդհանուր առմամբ հանրապետության ողջ տարածքում գործում են 282 ընտրական տեղամասեր, որոնցից 1-ը՝ Երևան քաղաքում՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակի տարածքում: Եվս 1 ընտրատեղամաս բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք` մարտի 30-ին Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Արցախի բոլոր ընտրատեղամասերում ընտրողներին բաժանվելու են մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, դիմակ, անհատական գրիչ: Իսկ տեղամաս մտնելիս նրանք ստիպված կլինեն ախտահանել ձեռքերն ախտահանող հեղուկներով:
Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր։